Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված գործով դատապարտված տղամարդուն համաներում շնորհելու պատճառով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։
Նովակը 2023 թ. ապրիլին համաներում է շնորհել մոտ երկու տասնյակ մարդու, որոնց թվում է եղել նաև մանկատան փոխտնօրենը, որն օգնել է հաստատության նախկին տնօրենին թաքցնել իր հանցագործությունները։
Վերջին անգամ որպես նախագահ դիմելով ժողովրդին՝ Նովակը խոստովանել է, որ «սխալ է գործել»։
Վերջին օրերի ընթացքում Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում էին Նովակի հրաժարականը, իսկ փետրվարի 9-ին հազարից ավելի ցուցարարներ երթով գնացել էին դեպի նախագահի գրասենյակ՝ պահանջելով նրանից վայր դնել լիազորությունները։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փորձելով զսպել երկրում առաջացած քաղաքական աղմուկը, փետրվարի 8-ին խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխություն, որով նախագահը զրկվում է երեխաների դեմ կատարված հանցագործությունների համար համաներում շնորհելու իրավունքից։
46-ամյա Կատալին Նովակը Հունգարիայի առաջին կին նախագահն էր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։
Բացի նախագահից, իշխող կուսակցության պատգամավորի մանդատից հրաժարվել է նաև երկրի նախկին արդարադատության նախարար Ջուդիտ Վարգան, որը նույնպես ստորագրել էր համաներման որոշումը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…
Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի…
Չինական Monica.im ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության նոր ծրագիր՝ Manus-ը։ Manus-ը նախատեսված է բարդ ու…
ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կուսակցության 35-րդ ընդհանուր ժողովը տեղի է…
Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց. ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի…