Չինական Monica.im ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության նոր ծրագիր՝ Manus-ը։
Manus-ը նախատեսված է բարդ ու դինամիկ խնդիրներ լուծելու համար՝ գերազանցելով ավանդական AI օգնականներին։ Ի տարբերություն սովորական AI գործիքների, որոնք պարզապես առաջարկություններ կամ պատասխաններ են տալիս, Manus-ը ինքնուրույն կատարում է ամբողջական առաջադրանքներ։
Մշակողները նախատեսում են այս տարվա ընթացքում բաց կոդով հասանելի դարձնել որոշակի բաղադրիչներ, հատկապես ինֆերենցիայի մեխանիզմը։
Փորձարկումների ժամանակ, օրինակ, վերլուծել է ամփոփագրեր՝ ընտրելով առավել հարմար թեկնածուներին ուժեղացված ուսուցման ալգորիթմների ինժեների պաշտոնի համար։
Manus-ը սահմանել է նոր state-of-the-art (SOTA) ցուցանիշ բոլոր բարդության մակարդակներում GAIA թեստում, որը գնահատում է ընդհանրական AI օգնականների կարողությունները։
Ծրագրի ղեկավարն է Սյաո Հոնգը, որը Հուաջոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի ծրագրային ճարտարագիտության ֆակուլտետի շրջանավարտ է։ 2015-ին նա հիմնադրել է Ye Ying Technology-ն՝ զարգացնելով AI-ով աշխատող օգնական գործիքներ, որոնք ֆինանսավորում են ստացել Tencent-ից և ZhenFund-ից։
Ավելի ուշ նա ստեղծել է Monica-ն՝ արհեստական բանականությամբ աշխատող օգնականը, որը համատեղում է Claude 3.5 և DeepSeek խոշոր լեզվական մոդելները և արդեն հասել է ավելի քան մեկ միլիոն օգտատիրոջ օտարերկրյա շուկաներում։
Manus-ը գործում է «քիչ կառուցվածք, ավելի շատ բանականություն» սկզբունքով՝ կենտրոնանալով տվյալների որակի, մոդելի հզորության և ճկուն ճարտարապետության վրա՝ առանց խիստ նախապես սահմանված գործառույթների։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…
Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…