Գլխավոր
11.02.2024

Մենք ժողովրդի ձայնը բավարար ուշադրությամբ չենք լսել. ՀՀ վարչապետ

Մենք ժողովրդի ձայնը բավարար ուշադրությամբ չենք լսել. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ իշխանությունը բավարար ուշադրությամբ չի լսել ժողովրդի ուղերձը, որով նա խաղաղությունն էր պատվիրում քաղաքական գործիչներին:

Ըստ «Արմենպրես»-ի՝ այս դիտարկումը Փաշինյանն արել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի փետրվարի 10-ին Աշտարակում տեղի ունեցած նիստում՝ անդրադառնալով ՀՀ հարատևման և անվտանգային ապահովման համար անհրաժեշտ անելիքներին:

«Մենք մեղավոր ենք միայն մի բանում, որն առաջին անգամ հրապարակային պիտի ասեմ. եթե մենք հանցանք ենք գործել, մեր հանցանքը եղել է հետևյալը, որ մենք ժողովրդի ձայնը բավարար ուշադրությամբ չենք լսել, որովհետև վերջին 20 տարում, ընդդիմության կարգավիճակում, թե՝ իշխանության, թե նույնիսկ քաղաքական գործունեությամբ չզբաղվողի կարգավիճակում, ում տեսել ենք, որ տունը, օջախը մտել ենք, մի կտոր հաց կիսել ենք, թե չենք կիսել, ապա այդ սեղանի  շուրջ պարտադիր հնչել է խաղաղության կենացը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ ըստ այդմ, պետք է հստակ լիներ, որ դա ժողովրդի ուղերձն է, որը իշխանության, կառավարության գործատուն է և պատվիրում է, թե ինչ պետք է անի կառավարությունը:

«Եվ, եթե մենք մեր ժողովրդի հետ բավարար չափով կապված լինեինք, հասկանայինք նրան, մենք կհասկանայինք, որ նա այդ պատվերն է տալիս քաղաքականությամբ զբաղվող մարդկանց: Մեր հանցանքն այն է, որ մենք այդ ուղերձը չենք ընկալել բավարար խորությամբ, և, երկրորդը՝ այդ ուղերձը չենք վերլուծել և հետ չենք եկել ժողովրդին ասելու, որ մենք հասկացանք, որ դուք խաղաղություն եք պատվիրում մեզ»,- համոզմունք է հայտնել նա՝ շեշտելով, որ  իշխող, կառավարող քաղաքական ուժի պարտականությունն է գնահատել իրադրությունը, կիսել հանրության հետ այդ իրադրությունը և այն հաղթահարելու կամ  դուրս գալու ուղիներն ու այդ ճանապարհի ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր մեխանիզմները, գործիքները ցույց տալ՝ ձևավորելով հանրային համաձայնություն:

Վարչապետի գնահատմամբ՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ՀՀ-ի շուրջ  իրողությունը նման է ականապատ դաշտի, որից դուրս գալու ելքերն այնքան էլ շատ չեն և, կարող է պարզվել նույնիսկ, որ միայն մեկ ճանապարհ կա:

Փաշինյանը հայտարարել է, որ մինչ այժմ կառավարությունը դրա մասին չի խոսել նաև այն պատճառով, որ նախ վստահելի չի համարել խաղաղության հասնելու այդ ճանապարհը և սոցիալ-հոգեբանական առումով չի համակերպվել այդ իրողության հետ:

Վարչապետը նկատում է, որ շատ են պատահում դեպքեր, երբ ամենատարբեր տարածքների վերաբերյալ տարբեր պատմություններ, նախապատմություններ կան, բայց կյանքը, հանգամանքներն ի վերջո, բերում են մի կետի, երբ պետք է ինչ-որ բազայի վրա հիմնվելով, ընտրություն կատարել, որոշում կայացնել և  կառուցել երեխաների ապագան: 

«Հիմա առավել ևս շատ լավ գիտեմ մեր ժողովրդի ցանկությունները, երազանքները և մղումները, և ես ինձ պարտավորված եմ զգում այս բարդ իրավիճակում, ժողովրդին առաջնորդել՝ այդ ականապատ դաշտից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս գալու: Ինչպես նախկինում եմ ասե՝լ պարտավորված եմ այս փոթորկահույզ օվկիանոս ընկած մեր նավը, մեր նավակը հասցնել խաղաղ հանգրվանի»,- հավաստիացրել  է վարչապետը:

Լրահոս
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր
14:19
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր