Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում, որով սկսել է։
«Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնը թողնում եմ հույսի և քրտնաջան աշխատանքի նույն հավատով, որն ունեի, երբ սկսեցի իմ պաշտոնավարումը։
Հույս՝ այս կուսակցության և այս երկրի համար, միլիոնավոր կանադացիների համար, որոնք ամեն օր ապացուցում են, որ ավելի լավը միշտ հնարավոր է»,- ասել է նա։
















