Լրահոս 24/7

Նախագահն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել նոր պաշտոնում:

Բակիտժան Սագինտաևը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում իր ջանքերը կներդնի համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրականացման և ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Մտքեր են փոխանակվել Միության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների մասին:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են էներգետիկ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառության, հաղորդակցության ուղիների անխոչընդոտ գործունեության և այլ ոլորտներում համագործակցության խթանման կարևորությանը:

Երկուստեք շեշտվել է միության անդամ երկրների միջև տնտեսական կապերի համաչափ զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև առկա շփումների խորացման ու նոր կապերի հաստատման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Խոզնավարի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…

48 minutes ago

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

4 hours ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

5 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

5 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

5 hours ago