Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն զգուշացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է կախված լինի ԱՄՆ նախագահի քմահաճությունից, գրել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«ՆԱՏՕ-ն չի կարող լինել «a la carte» ռազմական դաշինք, որը կախված է ԱՄՆ նախագահի քմահաճությունից», – Բրյուսելում ասել է Բորելը՝ ի պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` վերջերս արած հայտարարությունների։
«ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող այսօր «այո» ասել, իսկ վաղը՝ «ոչ», երբ խոսքը դաշինքի պաշտպանության մասին է: Դա կա՛մ գոյություն ունի, կա՛մ ոչ», – հավելել է Բորելը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին 77-ամյա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ բողոքել էր այն բանից, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ չեն կատարում վճարումները, և հիշել էր, որ ժամանակին «մեծ երկրներից» մեկի ղեկավարի հետ խոսել է չվճարող երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին։ Թրամփն ասել էր, որ ՆԱՏՕ-ի բյուջե կատարվող մուծումները չանելու դեպքում ինքը չի պաշտպանի հարձակման ենթարկված երկրին և նույնիսկ «կխրախուսի» հարձակվող կողմին`«անելու այն ամենը, ինչ ցանկանում է»։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…
Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի…
Չինական Monica.im ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության նոր ծրագիր՝ Manus-ը։ Manus-ը նախատեսված է բարդ ու…
ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կուսակցության 35-րդ ընդհանուր ժողովը տեղի է…
Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց. ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի…