Լրահոս 24/7

Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է ընդունելություն` նվիրված ՀՀ ԶՈՒ-ի 32-րդ տարեդարձին

Փետրվարի 12-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Միջոցառման հյուրերի թվում էին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Սուջաշվիլին, Վրաստանի պաշտպանական բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ՊՆ և այլ նախարարությունների պաշտոնյաներ, պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը, Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն։

Իր խոսքում ՀՀ դեսպանը, շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ, անդրադարձավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ձևավորման և զարգացման պատմական ուղուն` կարևորելով դրանց արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

5 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

5 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

6 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

7 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

8 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

9 hours ago