Լրահոս 24/7

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների գործարքի հաստատմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքի հաստատմանը։

«Մեր կողմից ԱՄՆ-ին ներկայացված պահանջի դրական արդյունքից գոհ ենք: Մեր երկրի նկատմամբ սահմանափակումների վերացմամբ, հուսանք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն այսուհետ ավելի արագ կզարգանա»,-ասել է նա:

Փետրվարի 11-ին Կոնգրեսը հաստատել է Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը։

«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր F-16-երի ձեռքբերմանը և 79 F-16 ինքնաթիռների արդիականացմանը, մեծ առաջընթաց է:

Թուրքիայի F-16-երի պարկը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա օպերատիվ համապատասխանեցումն ապահովելու համար»,- Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը մեջբերել էր դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի խոսքը։

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման լրակազմեր իր ինքնաթիռների համար։Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ էին արել նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ 2024 թվականին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։

Թիվ 1

Recent Posts

Բայրամովը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման…

19 mins ago

ՌԴ-ն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում…

41 mins ago

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։…

53 mins ago

Կոբախիձեն մեկնաբանել է եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ. «Ուկրաինայում և Մոլդովայում,…

55 mins ago

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

1 hour ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

1 hour ago