Լրահոս

Խստրեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական գործողությունները. ԱԳՆ

Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր:

Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որը նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ:

Ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները:

Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Խստրեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ:

Թիվ 1

Recent Posts

Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են

Գարեգին Բաղրամյանի՝ ՀԾԿՀ նախագահի լիազորությունները դադարեցվել են։ «Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ…

4 mins ago

Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը։ «Հարգելի՛ նախարար Ֆիդան,…

10 mins ago

Տնտեսական հանձնաժողովը փակ քննարկում է անցկացրել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների,…

15 mins ago

Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին

Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում…

33 mins ago

ԲՏԱ նախարարը ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ…

43 mins ago

Բայրամովը կրկին խոսել է նախապայմանների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Ըստ…

53 mins ago