Լրահոս 24/7

Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարին 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Զրույցի սկզբում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով:

Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը դեսպանին է ներկայացրել փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքը, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:

Դեսպանն իր խորը մտահոգությունն է հայտնել դեպքի առնչությամբ եւ ընդգծել, որ Ֆինլանդիան միջազգային գործընկերների հետ կշարունակի հետեւել Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացին` փորձելով նպաստել խաղաղության հաստատմանը:

Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին` դեսպան Կիրստի Նարինենը բարձր է գնահատել Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացները:

Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Թիվ 1

Recent Posts

2018-ից ի վեր Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ. Փաշինյան

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է մարզում իրականացված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին:…

4 mins ago

Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են…

25 mins ago

Լուկաշենկոն «ուկրաինական տորթից բաժի՞ն է ակնկալում»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի հարցով անսպասելի հայտարարություն է տարածել. «Ես միշտ պնդել եմ եւ…

38 mins ago

Հաճախակի են դարձել սիրողական մակարդակի վերլուծությունները. ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Վերջին շրջանում հաճախակի են…

48 mins ago

ԱՄԷ նախագահը կայցելի ՌԴ

Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավար Ալ Նահյանը կժամանի Ռուսաստան։ Երկուշաբթի Պուտինն ու Ալ Նահյանը կքննարկեն երկկողմ…

58 mins ago

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում հոկտեմբերի 18-ին և 19-ին, 21-22-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 23-ին…

1 hour ago