Լրահոս 24/7

ՌԴ-ն հետախուզում է հայտարարել մերձբալթյան երկրների մի շարք պաշտոնյաների նկատմամբ

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Տայմար Պետերկոպի նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար, ըստ «Արմենպրես»-ի` հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանն Էստոնիային մեղադրում է խորհրդային ժամանակաշրջանի զինվորների հուշարձանների ապամոնտաժման համար, որոնք, ըստ BBC-ի, «Տալլինը համարում է ԽՍՀՄ-ի ժամանակ երկրի բռնազավթման անցանկալի խորհրդանիշներ»։

Բացի այդ, նույն մեղադրանքներով հետախուզում է հայտարարվել Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի նկատմամբ։

ՏԱՍՍ-ի մեկ այլ հրապարակման համաձայն՝ հետախուզում է հայտարարվել նաև Լատվիայի արդարադատության, ֆինանսների և հողագործության նախարարների նկատմամբ` կրկին խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու քրեական գործի շրջանակներում։

Անդրադառնալով թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մերձբալթյան երկրների պաշտոնյաների նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառը եղել է «պատմական հիշողության դեմ վիրավորանքը և Ռուսաստանի հանդեպ թշնամանքը»։

Իր հերթին, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում գրել է. «Աշխարհը նացիզմից և ֆաշիզմից ազատագրողների հիշողության դեմ հանցագործությունների համար հարկավոր է պատասխան տալ։ Սա դեռ միայն սկիզբն է»։

Թիվ 1

Recent Posts

Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,-…

5 minutes ago

ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ

Ռուս հումորիստ Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Եվրամիության կողմից սահմանված նոր պատժամիջոցների ցանկում: Թարմացված ցուցակը հրապարակվել…

15 minutes ago

19 պարեկի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…

34 minutes ago

Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…

56 minutes ago

Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան

Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…

1 hour ago

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

1 hour ago