Ռուս հումորիստ Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Եվրամիության կողմից սահմանված նոր պատժամիջոցների ցանկում: Թարմացված ցուցակը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կողմից: Ցուցակում ընդգրկվել է նաև ռուս հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան:
ԵՄ որոշման մեջ նշվում է, որ նա Ռազմական մարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահն է և «Յունարմիա» համառուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական շարժման ղեկավարության անդամ։ Շարժումը, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, կազմակերպում է դրամահավաք և միջոցառումներ՝ ի պաշտպանություն «հատուկ գործողության» մասնակից մարտիկների։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև սենատոր և շախմատիստ Սերգեյ Կարյակինը, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնին, Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Վադիմ Բադեհան, գործարար Ալբերտ Ավդոլյանը, ինչպես նաև սենատորներ Յուրի Նիմչենկոն և Անդրեյ Դերկաչը:
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը հաստատել է 2025 թվականի փետրվարի 24-ին: Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցանկում ընդգրկված է 48 անձ և 35 կազմակերպություն: Սահմանափակող միջոցառումների տակ են հայտնվել նաև ռուսական ութ լրատվամիջոցներ: Բացի այդ, Եվրամիությունն առաջին անգամ արգելք է սահմանել երրորդ երկրների բանկերի և ֆինանսական կազմակերպությունների համար, որոնք օգտագործում են SWIFT-ի ռուսական անալոգը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…