

Լեհաստանի զինված ուժերը մինչև 2024 թվականի վերջը կունենան մոտ 220 հազար զինվոր և սպա, տարեցտարի բանակի թիվը կավելանա, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը։
«Մինչև այս տարվա վերջը Լեհաստանի բանակի զինծառայողների թիվը կարող է հասնել մոտ 220 հազարի», – ասել է նախարարը Polsat հեռուստաալիքի եթերում։
Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ լեհական բանակն ունի «(բանակի թվաքանակը) մեծացնելու վիթխարի հնարավորություններ՝ ակտիվ պահեստազորի տեսքով»։
Լեհաստանի պաշտպանության նախարարության` 2023 թվականի հոկտեմբերի տվյալներով` երկրի զինված ուժերի թվաքանակը կազմել է մոտավորապես 187 հազար զինվոր և սպա։ Գերատեսչության նախկին ղեկավար Մարիուշ Բլաշչակն անհրաժեշտ է համարել լեհական բանակի անձնակազմը հասցնել 300 հազարի, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…