

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու օրինագծին՝ առանց ԱՄՆ սահմանի պաշտպանության միջոցների:
Ըստ քվեարկության արդյունքների՝ օրինագծին կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ՝ 29։
Օրինագիծը նախատեսում է ավելի քան 95,34 մլրդ դոլարի չափով լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որից 60,06 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, 14,1 մլրդ դոլարը՝ Իսրայելին օգնությանը, 4,83 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին։ Ավելի վաղ Սենատը հավանություն էր տվել օրինագծի շուրջ քվեարկությանը՝ առանց ԱՄՆ սահմանային հսկողությունն ուժեղացնելու միջոցառումների, ինչը պահանջում էին հանրապետականները։
Փորձագետները նշում են, որ այժմ օրինագծի ընդունման հնարավորությունը հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում փոքր է: Կոնգրեսի Ստորին պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատը չի քննարկի Ուկրաինային և Իսրայելին օգնության փաթեթը, որը չի պարունակում Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության խստացման դրույթներ, գրել է «Արմենպրես»-ը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…