Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, արձագանքելով Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հարցազրույցին՝ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, իր խոսքով՝ «ականների և չպայթած զինամթերքի սպառնալիքների վերացման ուղղությամբ համատեղ ջանքեր իրականացնելու նպատակով»:
Հաջիզադեն հերթական անգամ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ավարտվում է 2025 թվականին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Известия թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ:
ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային…
Մանվել Վարդանյանը դարձել է 2025 թվականի Հայաստանի մինչև 8 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին տեղեկացնում…
ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմերին չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումներն ուկրաինական հարցի շուրջ․ հայտարարել է ՌԴ նախագահի…
Եկել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներն ընդունելու ժամանակը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհրաժարվի մասնակցել…
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Տեղեկացնում եմ, որ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ…