Լրահոս 24/7

Ի գիտություն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիների

ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է.

«Հարկ է նկատի ունենալ, որ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում եկամտային հարկի վերադարձից օգտվող վարկառուին փոխհատուցվում է հիփոթեքային վարկի համար վճարված տոկոսների գումարները։

Ընդ որում, կախված հիփոթեքային վարկի մարման եղանակի ընտրությունից, հիմնականում, վարկառուն սկզբնական շրջանում մարում է ավելի մեծ չափով տոկոսագումարներ, իսկ մայր գումարից մարվող գումարներն աճում են տարիների ընթացքում։ Օրինակ՝ եթե Դուք ստացել եք հիփոթեքային վարկ, որի մարման ժամկետը մինչև 2044 թվականն է, ապա վարկի մարման ժամանակացույցով 20 տարիների ընթացքում վճարելու (մարելու) եք վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը և մասնակի մարում՝ մայր գումարից։ Ձեզ վերադարձվում է եկամտային հարկի գումարը՝ վճարված տոկոսագումարների չափով։ Հաշվարկվող տոկոսագումարները տարիների ընթացքում՝ համաձայն ժամանակացույցի, նվազելու են, իսկ մայր գումարից ամսական մարվող գումարները՝ աճելու են։

Հիփոթեքային վարկի մարման ժամանակ ֆինանսական դժվարություններից խուսափելու նպատակով ՊԵԿ-ը հիշեցնում է, որ վարկառուն կարող է պլանավորել վարկի մարման գծով իր ֆինանսական պարտավորությունները՝ հաշվի առնելով վարկի տոկոսագումարի և արդյունքում եկամտային հարկի վերադարձվող գումարների նվազման հանգամանքը։

Ընդ որում՝ վարկառուն վերադարձված գումարները կարող է ուղղել հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը, հաշվի առնելով, որ մայր գումարից մարվող ամսական վճարումների գումարները յուրաքանչյուր հաջորդ ամիս հիմնականում աճում են»։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…

13 minutes ago

Արսեն Հարությունյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը (61 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին` 11:0 հաշվով և դուրս եկավ ազատ ոճի…

48 minutes ago

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

1 hour ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

2 hours ago

Մհեր Սահակյանը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…

2 hours ago

Դատարանը փոխել է Արսեն Կարոյանի խափանման միջոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…

2 hours ago