

Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այս պահին 800-ից ավելի երեխաներ հաշվառված են ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:
Վերջին տարիների ցուցանիշները փաստում են` մեր երկրում այս հիվանդությունն ունեցող երեխաների շուրջ 75 տոկոսը բուժվում են:
2018 թվականից Հայաստանում կատարվում է երեխաների ոսկրածուծի աուտոփոխպատվաստում:
2023 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նաև ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:
Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:
2023 թվականին մանկական և մեծահասակների օնկո-հեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաներին և դեռահասներին տրամադրվել է 40 անվանում դեղ, այդ թվում` ՀՀ-ում չգրանցված դեղեր:
Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ` առողջապահության նախարարությունը կարողացել է ձեռք բերել ՀՀ-ում չգրանցված, կենսականորեն անհրաժեշտ դեղեր:
2023 թվականին դեղապահովումը, ըստ հաստատված ուղեցույցներում ընդգրկված դեղերի, կազմում է 95 տոկոս:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…