

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում և միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին և հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման և ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին և դրա հետագա ընդլայնման հնարավորություններին ու այլ հարցերի:
Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է ընթացիկ տարվա տնտեսական զարգացման թիրախներին և քայլերին. «Մենք նախ 2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, ինչի՞ հաշվին՝ մեր աշխատանքի հաշվին: Կապիտալ շինարարության հետ կապված մեր ծրագրերը պետք է փորձենք մաքսիմալ որակով իրականացնել և ապահովել մեծ կատարողական, մեր միջին տարեկան վիճակագրականից ավելի բարձր ցուցանիշներ ապահովել: Այստեղ ցանկանում եմ հատուկ ուշադրություն հրավիրել մի քանի ծրագրերի վրա. ռենովացիայի ծրագիրն անպայման պետք է շարունակել, պետք է խթանել սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության 16 մլն դրամի ծրագիրը, որովհետև այդ ծրագիրը մեզ համար հնարավորություն է տնտեսական ակտիվությունը դեպի մարզեր ավելի շատ տեղափոխել, որովհետև դրա էֆեկտը շատ էական է: Ես ցանկանում եմ առողջապահության ապահովագրության վրա մեր ուշադրությունը հրավիրել, որովհետև ինձ համար ակնհայտ է, երբ այդ որոշումը կայացրեցինք՝ առողջապահության ոլորտում հսկայական ներդրումներ են լինելու, չի կարող այլ կերպ ուղղակի լինել: Եվ, ըստ էության, համակարգը պատրաստի վիճակում է»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն իր աշխատանքի շնորհիվ պետք է կարողանան ապահովել 7 տոկոս տնտեսական աճի թիրախը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…