Լրահոս 24/7

Կաթողիկոսը հորդորել է ամենայն ջանք ի գործ դնել ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն առավել ջանասիրաբար ծառայելու համար

Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, որոնք ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկություններ է փոխանցել վերապատրաստման դասընթացների ընթացքի վերաբերյալ։

Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորել է վերապատրաստման այդ դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին համախմբվելու Մայր Աթոռում, իրենց ուխտը վերանորոգելու, հոգևոր փորձառությամբ փոխանակվելու, ինչպես նաև քննարկելու Եկեղեցու և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղիները:

Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին ամենայն ջանք ի գործ դնել ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն այս ծանր ու դժվարին օրերին առավել ջանասիրաբար ծառայելու համար։ Այդ առնչությամբ Նորին Սրբությունը պատգամել է քահանա հայրերին հավուր պատշաճի արձագանքել ազգային կյանքում տեղ գտնող անցանկալի երևույթներին՝ նպաստելով առկա դժվարությունների հաղթահարմանը։

Անդրադառնալով սփյուռքի հայորդիների Հայրենիքին բերած աջակցությանը՝ Նորին Սրբությունն ի մասնավորի սփյուռքում ծառայող եկեղեցականներին հորդորել է իրենց համայնքների միջոցով տեղի իշխանությունների առջև բարձրաձայնել Հայաստանի և տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերները։

Հայոց Հովվապետը կարևոր է նկատել նաև հոգևորականների գործուն մասնակցությունը հայորդիների կրթության և դաստիարակության գործում։

Հանդիպմանը վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունել է Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ դրանք իրենց օգտակարությունն են բերում քահանա հայրերի հովվական ծառայությանն առավել արդյունավորման գործում։

Թիվ 1

Recent Posts

Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…

8 hours ago

Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայ է զոհվել

Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասարը»։ «Հայր և որդի՝…

9 hours ago

Չինաստանը փոխադարձ մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ

Չինաստանը 100% մաքսատուրք կսահմանի կանադական գյուղատնտեսական հիմնական ապրանքների վրա՝ ի պատասխան Կանադայի կողմից չինական էլեկտրական…

9 hours ago

ՀՀ քաղաքացին այս կամ օտար երկնքի տակ իր տեղը չի գտնում, ինչի՞ համար պիտի ամաչի կամ մեղավորության զգացում ունենա

Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ է նկատի ունենում սոցիալական…

10 hours ago

Սիրելի կանայք, գոհ ե՞ք. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել:…

11 hours ago

Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 97կգ…

12 hours ago