Քրեակատարողական հիմնարկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ընտանիքին ասել են, որ նրա մարմինը երկու շաբաթ հետո միայն կհանձնեն իրենց։
Ըստ Նավալնիի ներկայացուցչի` նրա մորն ասել են, որ որդու մարմինը պահում են «քիմիական անալիզի համար»։
Լրատվամիջոցը հավելում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնել` որտեղ է գտնվում մարմինը։ Փետրվարի 19-ին հրապարակված տեսանյութում կինը` Յուլյա Նավալնայան, խոստացել էր շարունակել ամուսնու գործը և կարծիք էր հայտնել, թե Նավալնիի մարմինը պահում են «մինչև թունավորման հետքերն անհետանան»։
Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, մահացել է փետրվարի 16-ին. ըստ նախնական վարկածի` մահը վրա է հասել թրոմբը պոկվելու հետևանքով։
Արևմտյան ղեկավարները ռուս ընդդիմադիր գործչի մահվան մեջ մեղադրում են անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…