Լրահոս 24/7

ԵՄ 26 անդամ համաձայնել են Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման դեմ նախազգուշացնող հայտարարության շուրջ

ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ կառույցի 27 անդամից 26-ը համաձայնել են Ռաֆահի վրա Իսրայելի ցանկացած հարձակման դեմ նախազգուշացնող հայտարարության շուրջ:Նրանք նաև կոչ են արել անհապաղ մարդասիրական դադար հաստատել, որը կնպաստի կայուն հրադադարի, պատանդների անվերապահ ազատման և մարդասիրական օգնության տրամադրման:

Բորելը, սակայն, չի նշել, թե որ երկիրն է անհամաձայնություն հայտնել հայտարարության տեքստին:

Բորելի խոսքով՝ ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների տասներեքերորդ փաթեթը։ Դիվանագետը հույս է հայտնել, որ այն կհաստատվի մինչև փետրվարի 24-ը։

«Մենք շարունակում ենք քննարկումները Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվների ներդրման արդյունքում ստացված եկամուտների օգտագործման հարցի շուրջ։ Մեր նպատակն է դրանք օգտագործել Ուկրաինայի վերականգնմանը նպաստելու համար: Այս հարցին դեռ լիարժեք համաձայնություն չկա»,- նշել է Բորելը:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

8 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

8 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

8 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

8 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

9 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

9 hours ago