Լրահոս 24/7

Կառավարությունն առաջարկում է վերանայել պետական պարգևներ և կոչումներ շնորհելու օրենսդրությունը

Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից եւ արտոնություններից:

Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են եղել. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

«ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը, նշել, որ կոչումներ շնորհելը Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված նորմ է:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անընդունելի է համարել օրենսդրական առաջարկը, նշել, որ մի քանի անհաջող օրինակների հիմնավորմամբ վերացվում է անձի անհատական արժեւորման ինստիտուտը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, վկայակոչելով համաշխարհային մրցանակաբաշխությունների ժամանակ տրվող կոչումները, արձանագրել է, որ արժեքավոր են այն կոչումները, որոնք տրված են ոչ թե պետությունների, այլ՝ անկախ կայացած մասնագիտական ակադեմիաների կողմից:

«Մենք բոլոր եղանակներով պետք է խրախուսենք արժանիքներ ունեցող մասնագետներին:

Զուգահեռ չպետք է ստեղծենք իրավիճակ, երբ մարդն օգտագործում է այս կամ այն կոչումը որպես ոչ թե իր մասնագիտական ժառանգության կամ ստեղծագործության գնահատական, այլ՝ լրացուցիչ հնարավորություն օգտվելու որոշակի արտոնություններից, որոնցից չեն օգտվում մյուսները»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

4 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

5 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

5 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

5 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

6 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

6 hours ago