Գլխավոր
24.10.2019

Ռեֆորմների բացակայությունը և բարձր աշխատավարձերը

Ռեֆորմների բացակայությունը և բարձր աշխատավարձերը

 

Քաղաքագիտական աքսիոմ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է իշխանության, և արդեն իսկ իշխանության հասած ուժը ձգտում է պահել այդ իշխանությունը: Մեթոդաբանությունը իհարկե տարբեր է: Կան երկրներ, որտեղ իշխանությունները այլակարծության նշույլ անգամ չեն թողնում երևա: Այդպիսի երկրները բազմաթիվ են՝ Ռուսաստան, Հյուսիսային Կորեա, Ադրբեջան և այլն: Հայաստանում իհարկե իրավիճակը այլ է: Հայաստանում ոչ միայն կա հավաքների և խոսքի ազատություն, այլև կոնկրետ վերջին իսկ համատեքստում կարելի է ասել տիրում է անարխիա:

Հայաստանում որևէ իշխանություն այդչափ դեղին մամուլի, քաղաքացիական և քաղաքական հասարակությունների կողմից չի քննադատվել ազատորեն, որքան այս իշխանությունը: Սա, իհարկե, կարևոր ձեռքբերում է ժողովրդավարացման ճանապարհին, և գործող իշխանությունները, որոնք ժողովրդավարացումը հռչակել են իրենց սկզբունքներից մեկը, որևէ կերպ չպետք է հետ կանգնեն դրանից: Այստեղ սակայն հետաքրքիր մի հանգամանք կա: Իշխանությունները, այնուամենայնիվ, որոշակի կիքսեր թույլ են տալիս: Օրինակ վերջերս աղմուկ հանած պաշտոնյաների աշխատավարձների բարձրացման թեման: Հանրության մի որոշակի զանգվածին խիստ վրդովվեցրել էր ոչ այնքան բարձրացման, որքան դրա գաղտնիության հարցը: Այսինքն եթե չլիներ հայտնի և փայլուն լրագրողական հետաքննությունը, ապա հանրությունը գուցե տարեվերջում իմանար, որ այդպիսի բան է կատարվել: Հարց է առաջանում: Արդյո՞ք իշխանությունը սկսել է չհետևել իր իսկ կողմից հռչակված թափանցիկության սկզբունքին: Եվ եթե այո, ապա ինչու՞:

Հայաստանում հեղափոխության հիմնական սնուցիչներից մեկը այն էր, որ նախկին հանցավոր իշխանությունը, ըստ էության, կտրված էր ժողովրդից, և ժողովուրդը իրեն անտեսված էր զգում՝ սպասելով ընդվզման հարմար պահի:  Ներկայիս իշխանությունները պետք է հստակ հասկանան, որ իրենց այս կիքսերը շատ ավելի ցավալիորեն են ընկալվելու հասարակության կողմից և շատ ավելի խիստ են քննադատվելու: Որովհետև կա մի պարզ հանգամանք: Հասարակությունը, սպասելիքներով լցված, ուղղակիորեն իր ուսերին դրած իշխավորներին նստեցրել է իրենց աթոռներին և տվել մանդատ կառավարելու, ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու: Հասարակությունը չուներ այս  սպասումները նախկիններից: Որովհետև ի՞նչ կարելի է սպասել մարդկանց կյանքերի գնով իշխանության եկած հանցագործներից: Իսկ ներկայիններից սպասելիքները կան և շատ են: Այդ իսկ պատճառով իշխանությունները պետք է ականջներին օղ անեն, որ իրենց իսկ հռչակած արժեքներից որևէ շեղում չի ներվելու նույն այդ հասարակության կողմից: Հեղափոխություններով իշխանության եկածները՝ հասարակության ակնկալիքները չկատարելու կամ նույնիսկ նախկին իշխանություններին հատուկ վարքի անգամ շատ փոքր դրսևորման դեպքում շատ ավելի դաժան են պատժվում նույն այդ հասարակության կողմից, ով իրենց բերել էր իշխանության:

Իհարկե ենթադրելի է այն, որ իշխանությունները այդ որոշումը այսպես ասած գաղտնի են կատարել՝ վախենալով հասարակական աղմուկից: Այստեղ նույնպես հարց է առաջանում: Իսկ ինչու՞ իշխանությունը պետք է վախենա հասարակական աղմուկից: Ժողովրդավարական հասարակարգերում յուրաքանչյուր իշխանություն կարողանում է անգամ ամենաաղմկոտ  որոշումները  կայացնել, որովհետև ունենում է դրա հիմքը և կարողանում է բացատրել դա հասարակությանը: Մեր պարագայում որևէ բացատրություն ըստ էության չտրվեց: Եվ դա առիթ տվեց հանրությանը իրավացիորեն դժգոհել և անգամ կոռուպցիոն ռիսկերի թեմա շոշափել: Եթե ասվեր, որ դա իրականացվում է ոլորտային ռեֆորմների իրականացման համատեքստում, ապա դա ուրիշ խոսակցություն է, որովհետև այո՛, այն մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում հաջողություններ են գրանցել կամ գրանցելու ի շահ պետությանը և բարեփոխումներին, պետք է շատ վարձատրվեն: Սակայն այստեղ մի բայց կա: Հասարակությունը մեծ հաշվով չի տեսնում ռեֆորմներ և մեկ էլ հանկարծ տեսնում է ոչնչով չհիմնավորված աշխատավարձերի բարձրացնում: Եվ արդյունքում իր մոտ հարց է առաջանում՝ ո՞նց և ինչո՞ւ, եղբայր:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է