Լրահոս 24/7

Էրեբունի թանգարանի անկյունը՝ «Էրմիտաժում»

Սանկտ Պետերբուրգի Պետական էրմիտաժում բացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի անկյունը:

Ցուցադրված են հնագիտական երեք նմուշներ՝ գտնված Երևանի ուրարտական դամբարանից և Նոր Արմավիրից: Դրանք թվագրվում են ուշ ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանին:

Անկյունում առանձնահատուկ տեղ է գտել Էրեբունի-Երևանի քարե անձնագրերից մեկը համարվող սեպագիր արձանագրությունը:

Հանդիսավոր բացմանը ներկա են եղել Սանկտ-Պետերբուրգի Պետական էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտովսկին, բարձրաստիճան պետական այրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Կան այդպիսի չորս արձանագրություններ, և դրանցից մեկն այժմ ցուցադրվում է «Էրմիտաժում»:

Չափազանց կարևոր է ցույց տալ, որ հենց Էրեբունուց է սկսվում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը»,-նշում է թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Անկյունը կպահպանվի առնվազն մեկ տարի։

Ի դեպ, «Էրեբունին» միակ թանգարանն է աշխարհում, որն առանձին անկյուն ունի համաշխարհային նշանակության մշակութային այս հաստատությունում։ Այս տարի «Էրեբունի» թանգարանում էլ կբացվի Էրմիտաժի անկյունը:

Բացի այդ, հանդիպումների ընթացքում երկու թանգարանի տնօրենները պայմանավորվածություն են ձեռք բերել Կարմիր բլուրում հայ-ռուսական համատեղ հնագիտական արշավախումբ ձևավորել և վերականգնել փոխշփման երբեմնի հարուստ ավանդույթները:

Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

1 hour ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

3 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

3 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

3 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

5 hours ago