

Ֆասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին ընդունելու է նոր, հարմարավետ ու լուսավոր սրահում։ Երևանի Սեբաստիա 123/2 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է ու հանրությանը ներկայանում է նոր ոճով։
«Մեր մասնաճյուղը հաճախորդների մեծ հոսք ունի, և շատ ուրախ ենք, որ այսուհետ նրանց սպասարկելու ենք ավելի հարմարավետ սրահում։
«Սեբաստիա» մասնաճյուղն արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար հագեցած է արդի չափանիշներին համապատասխան բոլոր միջոցներով, ու ինչպես նախկինում, հիմա էլ սպասարկելու ենք 24/7 գրաֆիկով», – նշում է մասնաճյուղի կառավարիչ Գրիգոր Հակոբյանը։
«Սեբաստիա» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրորակ սպասարկում։
Բանկի վերաբրենդավորված մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են իրականացնել բանկային/քարտային հաշիվների համալրում, վարկերի մարում, կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև այլ ծառայությունների դիմաց վճարման գործարքներ։
Բանկն ակտիվորեն շարունակում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնման և արդեն իսկ գործարկված մասնաճյուղերի փոխակերպման գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…