Ասում են՝ կինը մուսա է. նա մղում է տղամարդուն մեծ ձեռքբերումների: Սակայն պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ տաղանդավոր տղամարդիկ մտադրված հրաժարվում են կանանցից, կամ նրանց հանդեպ ձգողականություն չեն զգում: Եվ խոսքը կնոջից՝ ի օգուտ տղամարդու հրաժարվելու մասին չէ. մենք կպատմենք այն հանճարների մասին, որոնք առհասարակ խուսափել են սեքսուալ հարաբերություններից:
«Էրոտիկան ինձ միշտ զզվելի էր թվում, արվեստը՝ աստվածային, մահը՝ հիասքանչ»:
Իր «Գաղտնի կյանք» գրքում Դալին ներկայացնում է մի տեսարան իր մանկությունից. նա հինգ տարեկան է, զբոսնում է երեք սիրունիկ կանանց հետ, ընդ որում նրանցից մեկը Դալիին բավականին դուր է գալիս: Եվ հենց այդ կինն էլ զբոսանքի ընթացքում «գլուխն իջեցնելով լայն բացում է ոտքերն ու շրջազգեստը բարձրացնում մինչև կոնքերը: Լիակատար լռության մեջ անցնում է մեկ րոպե: Եվ հանկարծ ուժեղ պոռթկում է տեղի ունենում՝ կնոջ ազդրերի միչև ձևավորելով փրփրանման լիճ… ես սարսափելի ամաչում էի»:
Արդեն սեռական հասունացման տարիքում Դալին լիովին հրաժարվում է սեքսից: Մի անգամ Դալիին ծառայող կնոջ դուստրը փորձում է գայթակղել նրան, պառկում է անկողնուն ու Դալիին էլ քաշում իր մոտ, Դալին գրգռվելու փոխարեն զզվանք է զգում և հայացքով ինչ-որ ծանր իր փնտրում, որով կկարողանար հարվածել աղջկան:
Ուսանողական տարիներին Դալին ծանոթանում է մի աղջկա հետ, հրավիրում նրան զբոսանքի և տանում անմարդաբնակ մի տեղ: Աղջիկն անմիջապես սկսում է մերկանալ, Դալին հոտոտում է նրան, շոյում և համբուրում «գեղեցկ կրծքերը», սակայն դրանից ավել որևէ բան նրանց մեջ տեղի չի ունենում: Հետագայում նրանք պարբերաբար նման «անմեղ» հանդիպումներ են ունենում, իսկ երբ աղջիկն իր բողոքն է հայտնում առ այն, որ նրանք սեքսով այդպես էլ չեն զբաղվում, Դալին սկսում է ստորացնել և վիրավորել նրան:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…