Լրահոս 24/7

ՀՀ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ դեռևս պայմանավորվածություն չկա։

Հարցին՝ ի՞նչ է քննարկվում այդ հանձնաժողովների հանդիպման ժամանակ, Գրիգորյանն ասել է.

«Ինքներդ էլ գիտեք՝ դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ է։ Նախ, քարտեզ ասելով պետք է հասկանալ, որ խոսքը գնում է բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են։ Շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ ու այլ տրամաբանություն ունեն։ Բացի այդ, իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանքը չէ։

Այն նախ և առաջ իրավական հիմքի ու հենքի բացահայտումն է, որի վրա էլ կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ տպագրել։ Այս նյուանսները շատ կարևոր են և պետք է հասցեագրվեն մեր աշխատանքներում»,- մանրամասնել է նա։

Ըստ Գրիգորյանի՝ իրավական հենքի հետ կապված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան. խոսքը Պրահայի և Սոչիի հանդիպումների մասին է, որտեղ հստակ հղում կա Ալմա Աթայի հռչակագրին.

«Դա նշանակում է, որ պետք է գործ ունենանք իդենտիֆիկացիայի՝ 1991թ. դեկտեմբերի դրությամբ սահմանի գիծը վերարտադրելու գործընթացի հետ»։

Գրիգորյանն անդրադարձել է նաև հանձնաժողովների վերջին հանդիպմանը, երբ քննարկած հարցերի բովանդակության մասին հավելյալ տեղեկություններ չտրվեցին.

«Ունենք համատեղ աշխատակարգ և ես շատ արդյունավետ եմ գնահատում այդ աշխատանքի ձևը։ Շատ զգայուն հարց ենք քննարկում միասին։ սահմանազատման հարցը ցանկացած պարագայում զգայուն հարց է։

Որպեսզի հարթակը հնարավորություն ունենա օբյեկտիվ ու կոնստրուկտիվ աշխատանքի, պայմանավորել ենք՝ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ մամուլի հայտարարությունը»։

Նա «դիլետանտական», «նայիվ» է որակել մոտեցումը, թե հանձնաժողովները հանդիպում են իրար «ինչ-որ բան հանձնելու» համար.

«Որոշումների կայացման որոշակի, շատ որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել, և ասել, որ թաքուն են պահում, անիմաստ խոսակցություն է»։

Թիվ 1

Recent Posts

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

24 minutes ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

2 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

3 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

4 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

5 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

5 hours ago