Լրահոս 24/7

Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Նախարարին է ներկայացվել միջազգային և պետական կառույցների հետ համագործակցությամբ FAST-ի կողմից իրականացվող ծրագրերը, դրանց գրանցած հաջողությունները և առաջարկող հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության (ԱԲ) կարևորությանը, Հայաստանում ԱԲ-ի կրթության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին։

Մասնավորապես՝ խոսվել է «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի իրականացման մասին, որի շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրվել ԲՏԱ նախարարության և FAST-ի միջև՝ նպատակ ունենալով ապահովել ԱԲ-ի ուղղությամբ կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապը, մրցունակ և նորարար մասնագետների սերնդի ձևավորումը:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է ԱԲ-ի կարևորությունը հատկապես ներկայիս դարաշրջանում. այն բերում է նոր մտածողություն, ԱԲ-ի գործիքներն աշխարհը փոխելու իրական հնարավորություններ են ստեղծում ոչ միայն տեխնոլոգիական, այլև բոլոր ոլորտների համար:

Հայաստանը կարող է ոչ միայն մասնակից դառնալ այս գործընթացներին, այլև առաջամարտիկ լինել ոլորտում՝ լուրջ դիրքեր գրավելով աշխարհում։

Նախարարը նշել է, որ պետական և մասնավոր կառույցները, հիմնադրամներն ու անհատները, փոխլրացնելով իրար, համատեղելով ուժերն ու ջանքերը, միասնաբար աշխատելով միայն, կարող են համագործակցության լայն շրջանակ ստեղծել և արդյունքում լուրջ հաջողություններ գրանցել։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

3 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

4 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

5 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

7 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

7 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

8 hours ago