Լրահոս 24/7

Լեկորնյուն առաջիկայում Հայաստան կժամանի

Politico պարբերականը, ըստ Radar Armenia-ի, հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Հայաստան կատարելիք այցին.

«Ռուսաստանն ուղղակիորեն սպառնացել է Սև ծովում գտնվող ֆրանսիական ինքնաթիռներին․ հինգշաբթի ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

«Մեկ ամիս առաջ ռուսական ՀՕՊ համակարգը սպառնաց խոցել ֆրանսիական ինքնաթիռը Սև ծովում, թեև մենք գտնվում էինք միջազգային ազատ գոտում, որտեղ պարեկություն ենք անում», – ասել է նախարարը ֆրանսիական RTL ռադիոյին:

Լեկորնյուի մեկնաբանությունները հնչում են Ուկրաինայի երկամյա պատերազմի արդյունքների նկատմամբ աճող հոռետեսության ֆոնին:

Եվրոպական կառավարությունները, սակայն, պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չունի առավելություն։ «Մոսկվայի ավելի ագրեսիվ դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը դժվարությունների մեջ է Ուկրաինայի մարտադաշտում», – ասել է Լեկորնյուն:

«Սա նույնքան հին է, որքան Սառը պատերազմը, բայց մենք տեսնում ենք ռուսական առանձնահատուկ ագրեսիվ դիրքորոշման վերադարձ», – ասել նա՝ հավելելով, որ Մոսկվան «խաղում է սահմանագծերի վրա»:

«Ռուսական ռազմանավի ներկայությունը Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բայ դե Սենի տարածքային ջրերում Ֆրանսիային «վախեցնելու» նպատակով են», – ասել է նախարարը:

Ֆրանսիացի նախարարը պատրաստվում է Հայաստան մեկնել հինգշաբթի, ինչը Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի առաջին նման այցն է և վկայում է Հայաստանի հետ Ֆրանսիայի պաշտպանական կապերի խորացման մասին:

Հայաստանը հեռանում է Մոսկվայի հետ իր պատմական հարաբերություններից, իսկ Փարիզը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Ռուսաստանի նախկին դաշնակիցների, այդ թվում՝ Մոլդովայի և կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Լեկորնյուի հետ Հայաստան մեկնող պատվիրակության կազմում են պաշտպանական արդյունաբերության ընկերություններ, այդ թվում՝ MBDA, Nexter, Safran, Thales և Arquus»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

13 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

16 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

18 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

19 hours ago