Լրահոս 24/7

Ռենովացիայի ծրագիրը կշարունակի գործել մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի: Այն կշարունակի գործել մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ փետրվարի 23-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ծրագիրը հայտնի է «Ռենովացիա» անունով, և, ըստ նախարարի, Կառավարության հաջողված ծրագրերից է, որն իր բոլոր թիրախային կետերին հասնում է, նույնիսկ մի շարք դեպքերում կան նախատեսվածից ավելի շահառուներ:

«Ծրագիրը սկսել ենք 2022-ի կեսերից, և այդ տարի արդեն ունեցել ենք 1265 շահառու, 2,5 միլիարդ դրամի վարկ, որից Կառավարության կողմից 40 միլիոն դրամն է հատկացվել:

2023 թվականին պատկերն էապես բարելավվել է, և շահառուների թիվը հասել է 7638-ի, աճը կազմում է 504 տոկոս: Եվ, իհարկե, դրան համապատասխան 16 միլիարդ դրամի վարկային միջոցներ են տրամադրվել, Կառավարության մասնաբաժինը 860 միլիոն դրամ է, և այդ ծրագիրը մինչև այս տարի հուլիսի 1-ն է:

Առաջարկում ենք այս նախագծով ևս մեկ տարի երկարացնել՝ հաշվի առնելով ծրագրի դրական տենդենցները»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ հիմնականում արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ են դրվում, բայց նաև շատացել են բնակարանների վերանորոգումները:

ՀՀ վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ այս որոշումը կապված է արտագնա աշխատանքի մեկնողների հետ:

«Ի՞նչ կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ: Կապ ունի այնքանով, որ մենք ասում ենք՝ մարդիկ պետք է սրանով բնակարաններ նորոգեն: Առաջինը՝ ո՞վ պիտի այդ նորոգումն իրականացնի, պետք է իրականացնեն արտագնա աշխատանքի մեկնողները, այսինքն՝ նրանց համար աշխատանքի դաշտ բացելու համար էր այս ծրագիրը:

Երկրորդը՝ մենք խոսում ենք, որ գյուղական բնակավայրերում բազմաթիվ մեծ տներ կան, որոնք ժամանակին կառուցվել են այլ տրամաբանությամբ, ու քանի որ տուրիստների թիվն աճում է, մենք ռենովացիայի ծրագրերով պիտի աջակցենք նաև, որ մարդիկ իրենց տները վերափոխեն գյուղական բնակավայրերում, և մեծ տների մի մասը հյուրատներ ստեղծեն և այլն: Այդ հաշվարկը, մեծ հաշվով, արդարացավ, որովհետև մեծ հաշվով 2023-ին մենք բոլոր ժամանակների համար ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ենք ընդունել, և տեսնում ենք, որ ծրագիրը, բավականին մեծ թվով շահառու ունի»,- ասաց վարչապետը:

Թիվ 1

Recent Posts

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի…

11 minutes ago

Երևանին և Բաքվին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և…

29 minutes ago

«Իսլամական Ռուսաստանում» անհանգիստ է

ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Կազանում «մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ավտոբուսի կանգառի մի խումբ անձանց»:…

50 minutes ago

Երևանը պատրաստ է աջակցել Փարաքարի համայնքին տարբեր ծրագրերում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպեցի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ՝ քննարկելու համայնքային…

1 hour ago

Քննարկել են ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։…

2 hours ago

Իրանի դեսպանը հյուրընկալվել է ԲԴԽ-ում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:…

2 hours ago