Լրահոս 24/7

Զելենսկին և Միշելը քննարկել են լեհ ֆերմերների կողմից Ուկրաինայի հետ սահմանի անցակետի արգելափակումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը լեհ-ուկրաինական սահմանին, որը լեհ ֆերմերները շարունակում են արգելափակել։ Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

«Կողմերը քննարկել են իրավիճակն ուկրաինա-լեհական սահմանին։ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է խորհրդակցությունների՝ իրադրության արագ և արդարացի լուծման նպատակով», – ասվում է նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Զելենսկին նաև ընդգծել է Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առևտրի ազատականացման ռեժիմի շարունակման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, «պատերազմի ժամանակ նման աջակցությունը պակաս կարևոր չէ», քան զենքի մատակարարումների միջոցով աջակցությունը։

Փետրվարի 20-ին լեհ ֆերմերները բողոքի ակցիայի են դուրս եկել Լեհաստանի 180 վայրերում:

Ֆերմերները գյուղատնտեսական տեխնիկա են դուրս բերել ճանապարհներ, ինչպես նաև երկրի մի քանի խոշոր քաղաքների փողոցներ։ Ցուցարարներն ամբողջությամբ փակել են բեռնատարների անցումը Ուկրաինայի հետ սահմանի անցակետերով, իսկ երեք անցակետերում չեն թողնում նաև այլ տեսակի տրանսպորտի անցումը։ Մեդիկայի անցակետի մոտ ցուցարարները թափել են հացահատիկը գնացքի վագոններից։

Լեհ ֆերմերների ցույցերը սկսվել են դեռ փետրվարի 9-ից։ Նրանք պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել էժան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումն Ուկրաինայից, ուժեղացնել օժանդակությունն ազգային անասնաբուծությանը, ինչպես նաև անհամաձայնություն են հայտնում Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը զրոյական ածխածնային արտանետումներ: Բողոքի ակցիային աջակցում է Լեհաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավարությունը։

Փետրվարի 27-ին լեհ ֆերմերները կկազմակերպեն «երթ դեպի Վարշավա», որին կմիանան նրանց գործընկերները ԵՄ այլ երկրներից:

Թիվ 1

Recent Posts

Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…

20 minutes ago

Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…

34 minutes ago

Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…

46 minutes ago

Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը. Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…

1 hour ago

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

1 hour ago

2020-2024 թվականներին եվրոպական զենքի ներմուծումն աճել է 155%-ով․ SIPRI

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) զեկույց է հրապարակել 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի…

2 hours ago