Գլխավոր

Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հուլիսի 1-ին

Կառավարության որոշմամբ մեկ տարով երկարաձգվել է «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը՝ մինչև 2025թ. հուլիսի 1-ը: 2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. արդյունքներով շահառուների թիվն ավելի քան 7600 է, ինչն էլ իր հերթին խոսում է ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։ Բացի այդ, ծրագրի հաջողված լինելու մասին է վկայում նաև տարածքային առումով համաչափ բաշխվածությունը։

Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հուլիսի 1-ին: 2023թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության շրջանակներում հանձնարարվել է նախաձեռնել համապատասխան իրավական ակտի ընդունում ծրագրի երկարաձգման նպատակով։ Ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով։

Թեմայի շրջանակում վարչապետը կրկին անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնողների հետ կապված վերոնշյալ դիտարկումներին և ընդգծել. «Ի՞նչ կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ: Կապ ունի այնքանով, որ մենք ասում ենք, որ մարդիկ պետք է սրանով բնակարաններ նորոգեն։ Առաջինը՝ ո՞վ պետք է այդ նորոգումը իրականացնի: Պետք է իրականացնեն արտագնա աշխատանքի մեկնողները, այսինքն՝ նրանց համար աշխատանքի դաշտ բացելու համար էր այս ծրագիրը։ Երկրորդը՝ մենք խոսում ենք, որ գյուղական բնակավայրերում բազմաթիվ մեծ տներ կան, որոնք ժամանակին կառուցվել են այլ տրամաբանությամբ և քանի որ տուրիզմի թվերը աճում են, այս ռենովացիայի ծրագրով մենք պետք է աջակցենք, որ մարդիկ իրենց տները վերափոխեն գյուղական բնակավայրերում և մեծ տների մի մասը հյուրատներ ստեղծեն և այլն։

Այդ հաշվարկը մեծ հաշվով արդարացավ, որովհետև 2023թ. մենք բոլոր ժամանակների համար ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ենք ընդունել և նաև տեսնում ենք, որ ծրագիրն արդեն բավականին մեծ թվով շահառուներ ունի՝ 7638 շահառու։ Կարող ենք ասել, որ 7638 տուն կամ բնակարան նորացվում է: Այս ծրագրի երրորդ կոմպոնենտն էլ ավելացավ այն տրամաբանությամբ, որ մենք ծրագիրն ուղղենք էներգախնայողությանը, որ մյուս կողմից՝ այդ նորացված բնակարաններում մարդիկ կոմունալ վճարումներն ավելի քիչ անեն: Սա իր նպատակին ծառայում է, և մենք ծրագրի ծավալներից գոհ ենք։ Սա է պատճառը, որ մենք հիմա որոշում ենք երկարացնել մեկ տարով և երբ մեկ տարին լրանալիս լինի, այն ժամանակ կվերադառնանք և կտեսնենք, թե ոնց ենք պատկերացնում շարունակությունը։

Որպեսզի մեր հայրենակիցներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը. իրենք պետք է գնան բանկ, այս ծրագրով ստանան վարկ և կառավարությունը վարկի տոկոսները կսուբսիդավորի։ Այսինքն՝ սահմանամերձ բնակավայրերում կզրոյացնի, Երևանում՝ 9 տոկոս, այսինքն՝ Երևանում էլ բնակարանները էներգախնայող դարձնելու համար կարող են այդ վարկը վերցնել, մարզային քաղաքային բնակավայրերում 11 տոկոսով կնվազի բանկի սահմանած տոկոսը, գյուղական բնակավայրերում 12 տոկոսով կնվազի բանկի տոկոսը»:

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։…

1 min ago

Կոբախիձեն մեկնաբանել է եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ. «Ուկրաինայում և Մոլդովայում,…

3 mins ago

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

18 mins ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

19 mins ago

Վրաստանի կառավարության քայլերը փաստացի կասեցրել են անդամակցությունը ԵՄ-ին․Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Եվրամիության գագաթնաժողովից հետո Եվրոպական խորհրդի հրապարակած հայտարարությունը Վրաստանում ստեղծված…

41 mins ago

Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. Միլոշ Վիստարչիլը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի…

42 mins ago