Categories: Հայաստան

ՀՔԾ-ն պարզաբանումը՝ Արա Բաբլոյանի հայտարարության առնչությամբ. մանրամասներ հարցաքննությունից

 

Հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, որտեղ վերջինս ասել էր. «Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»:

Այս առնչությամբ, ՀՔԾ պարզաբանման մեջ ասվում է.

«Հաշվի առնելով այս հայտարարության ուղղությամբ քննություն սկսելու հետ կապված լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող  մարմնին ուղղված բազմաթիվ հարցադրումներն ու հանրության հետաքրքրությունը հիշյալ հարցի շուրջ` հարկ ենք համարում հայտնել, որ Արա Բաբլոյանն այս հայտարարության կապակցությամբ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետեւյալը. «Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում եւ պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել:

Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաեւ Նիկոլ Փաշինյանի դեպքում:

Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն,  ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:

editors

Recent Posts

Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային…

31 mins ago

Մարդը բարձրագույն արժեք է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/share/r/1E4rkp58W2/?mibextid=UalRPS

1 hour ago

Շշալցված ջրում գիտնականները թունավոր քիմիական նյութեր են հայտնաբերել

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի և Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի հարավային համալսարանի գիտնականների միջազգային թիմը պերֆտորալկիլային…

1 hour ago

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի…

2 hours ago

Իջևանում էլեկտրական շչակ կգործարկվի

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․ Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի…

3 hours ago

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուն է

Լիոնել Մեսսին դարձավ «Մայամիի Ինտերի» գոլերի ռեկորդակիրը։ Հարձակվողը Ֆլորիդայի ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփել է…

3 hours ago