Categories: Հայաստան

ՀՀ տնտեսական աճը սեպտեմբերին կազմել է 7.5 տոկոս

 

2019 թվականի սեպտեմբերին 2018-ի սեպտեմբերի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են՝ արդյունաբերությունը՝ 11.1 տոկոս աճով՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) 15.1 տոկոս աճով, արտահանումը՝ 33 տոկոս աճով, ներմուծումը՝ 28.8 տոկոս, առեւտրի շրջանառությունը՝ 7.5 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 9.2 տոկոս:

Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.4 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ըստ այդմ՝ 4.2 տոկոսով՝ շինարարության ծավալը:

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.1 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9.7 տոկոսով, առեւտրի շրջանառությունն աճել է 8.8 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15.5 տոկոսով, արտահանումը՝ 7.9 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով:

editors

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

3 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

4 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

4 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

4 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

4 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

5 hours ago