Լրահոս 24/7

Շնորհավորական ուղերձներ Քուվեյթի էմիրին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և նախարարների խորհրդի նախագահ շեյխ դոկտոր Մուհամմադ Սաբահ Ալ-Սալիմ Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ:

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը նոր նախաձեռնություններով և ծրագրերով կխթանի հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Քուվեյթի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբե­րություն­ների առավել խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և առաջընթաց»:

Քուվեյթի Պետության նախարարների խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։ Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ առավել կզարգացնենք և կխորացնենք Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ նոր ազդակ հաղորդելով ավանդական բարեկամական փոխգործակցությանը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարգավաճում և առաջընթաց»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն կասեցրել է հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային. Ֆրանսիան պատրաստ է օգնել

ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…

1 hour ago

Սպիտակ տան արձագանքից պարզ կլինի՝ Թրամփը «տղա՞» է, թե՞՝ Պուտինի «սպասյակ»»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…

4 hours ago

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…

6 hours ago

Մեզ հարկավոր չէ այն, ինչ ուրիշինն է․ Պուտին

Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…

6 hours ago

Բավրայում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…

6 hours ago

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…

6 hours ago