Լրահոս 24/7

Իրանը մտադիր է Չաբահար տիեզերակայանը շահագործման հանձնել 2024 թ. երկրորդ կեսին

Իրանի հարավ-արևելքում Չաբահար նոր տիեզերակայանի շահագործումը տեղի կունենա 2024 թվականի երկրորդ կեսին։ Այդ մասին Mehr գործակալությանը հայտնել է Իրանի տիեզերական գործակալության (ԻՏԳ) ղեկավար Հասան Սալարիյեն։

«Չաբահար տիեզերակայանի շինարարությունն այժմ գտնվում է ավարտական ​​փուլում: Տիեզերակայանի առաջին փուլի շահագործումը տեղի կունենա հաջորդ տարի (խմբ․՝ ըստ իրանական տոմարի՝ սկսվում է 2024 թվականի մարտի 21-ից), և այդ ժամանակ էլ կիրականացվեն առաջին արձակումները Չաբահարից», – ասել է նա։

Սալարիյեն նաև նշել է, որ Իրանում տիեզերական սարքեր են արձակում նաև այլ օբյեկտներից, որոնք գտնվում են Իրանի պաշտպանության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի (ԻՀՊԿ) տնօրինության տակ։

Ըստ ԻՏԳ-ի ղեկավարի՝ Իրանի առաջնահերթ խնդիրն է ընդգրկվել աշխարհի հինգ ուժեղագույն տիեզերական տերությունների ցանկում։ Այսօրվա դրությամբ, իրանցի պաշտոնյայի կարծիքով, Իսլամական Հանրապետությունը «մտնում է առավել զարգացած տիեզերական ծրագրով երկրների տասնյակի մեջ»։

Բացի այդ, գործակալության ղեկավարը նշել է, որ երկրի տիեզերական ճյուղի զարգացման նպատակներից մեկն է «այլ պետությունների համար արբանյակների արձակման, նախագծման և արտադրության ծառայությունների տրամադրման» հնարավորությունը:

Իրանը սկսել է իր տիեզերական ծրագիրն իրականացնել 2004 թվականին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ՝ այն մտնում է աշխարհի ինը երկրների շարքը, որոնք արտադրում են արբանյակներ:

Իրանը 1959 թվականին ստեղծված Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է:

Թիվ 1

Recent Posts

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…

1 hour ago

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…

2 hours ago

Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…

3 hours ago

Իրանը մերժել է բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր,…

4 hours ago

Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի ողնաշարն է․ Իլոն Մասկ

Գործարար Իլոն Մասկը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ «Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի…

4 hours ago

Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…

21 hours ago