Լրահոս 24/7

Տարեսկզբին ՀՀ-ի գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները գերազանցել են 2023-ի հունվարի արդյունքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի հունվարին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ այս տարվա հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա տվյալը: Ընդ որում՝ 2023-ի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 45.1 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի հունվարին 21 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 206 մլրդ 254.3 մլն դրամ: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ այն նվազել է 43.1 տոկոսով:

Շինարարության ծավալն այս տարվա հունվարին 9.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը, սակայն 2023-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 86.1 տոկոսով: Այս տարվա հունվարին շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 581.3 մլն դրամ:

Ներքին առևտրի շրջանառությունը 2024-ի հունվարին 19.3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 340 մլրդ 782.5 մլն դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 51.7 տոկոսով:

2024-ի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 4.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 236 մլրդ 954.1 մլն դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 17.2 տոկոսով:

Այս տարվա հունվարին սպառողական գների ինդեքսը 0.9 տոկոսով ցածր է եղել 2023-ի հունվարի ցուցանիշից, սակայն 1.2 տոկոսով ավելի բարձր, քան նախորդ տարվա դեկտեմբերին:

2023-ին արդյունաբերական արտադրանքի գները 2024 թվականի հունվարին 0.3 տոկոսով ցածր էին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, սակայն 2023-ի դեկտեմբերի համեմատ աճել են 2.8 տոկոսով:

Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 815.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 6.4 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ամսի արտադրածից: 2023-ի դեկտեմբերի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2 տոկոսով:

2024-ի առաջին ամսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Թիվ 1

Recent Posts

Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…

8 hours ago

Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայ է զոհվել

Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասարը»։ «Հայր և որդի՝…

9 hours ago

Չինաստանը փոխադարձ մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ

Չինաստանը 100% մաքսատուրք կսահմանի կանադական գյուղատնտեսական հիմնական ապրանքների վրա՝ ի պատասխան Կանադայի կողմից չինական էլեկտրական…

9 hours ago

ՀՀ քաղաքացին այս կամ օտար երկնքի տակ իր տեղը չի գտնում, ինչի՞ համար պիտի ամաչի կամ մեղավորության զգացում ունենա

Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ է նկատի ունենում սոցիալական…

11 hours ago

Սիրելի կանայք, գոհ ե՞ք. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել:…

11 hours ago

Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 97կգ…

12 hours ago