IRNA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ իր երկիրը կարող է Իրանի համար ծառայել որպես «առևտրային դարպաս» դեպի Եվրոպա։
Նախարարն անդրադարձել է նաև երկու երկրների տնտեսական հարաբերություններին` շեշտելով, որ Բուդապեշտը և Թեհրանը վերջին տարիներին շարունակել են իրենց տնտեսական հարաբերությունները՝ չնայած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հարուցած մարտահրավերներին։
«Իրանի դեմ բավականին ընդլայնված պատժամիջոցները երկու երկրների միջև արդյունավետ տնտեսական և առևտրային համագործակցության համար լուրջ մարտահրավերներ են ստեղծում, բայց սա չի նշանակում, որ համագործակցությունն անհնար է», – ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը։
Փետրվարի 22-ին Թեհրանում երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման նպատակով կազմակերպված «Իրան-Հունգարիա» բիզնես ֆորումի ժամանակ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որը հիմնականում առնչվում է գյուղատնտեսությանը։
Կողմերը նաև պայմանավորվել են ջրի մաքրման հունգարական տեխնոլոգիաների ներդրման շուրջ։
ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…
ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…
Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…