Լրահոս 24/7

Փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք:

Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հազար ՌԴ ռուբլու (130 միլիոն ՀՀ դրամին համարժեք) գումարի ապօրինի արտահանման փորձըԳումարի մի մասը՝ 15 միլիոն ՌԴ ռուբլին, հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին ժամանած մարդատար տրանսպորտային միջոցից, իսկ մյուս մասը՝ 14 միլիոն 510 հազարը, մեքենայի 4 ուղևորների մոտից, որոնք եղել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ։

Դեպքի առնչությամբ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ին և Ուկրաինային չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումները. Պեսկով

ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմերին չի հաջողվել մերձեցնել դիրքորոշումներն ուկրաինական հարցի շուրջ․ հայտարարել է ՌԴ նախագահի…

11 minutes ago

Նրանք կա՛մ «այո» կասեն, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա այս գործընթացից. Վենս

Եկել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներն ընդունելու ժամանակը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհրաժարվի մասնակցել…

29 minutes ago

Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Տեղեկացնում եմ, որ…

59 minutes ago

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է Բաքվում պահվող հայերի խնդիրը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ…

1 hour ago

Ստամբուլում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Սիլիվրիի ափերի մոտ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է…

1 hour ago

Ընտրովի ճշմարտության սպառնալիքը

«Արցախը փոքր է, բոլորն իրար ճանաչում են: Մարդիկ մեկ առ մեկ գիտեն շրջանային եւ վերադաս…

2 hours ago