Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հակիրճ ներկայացրեց ԶՈՒ-ում վարձատրության կարգի փոփոխության հիմքում դրված հիմնական մոտեցումները, նշեց՝ զինված ուժերում վարձատրության գործող համակարգը դեռ ամբողջությամբ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա, առանձին դեպքերում հատվածային լուծումները փոխարինում են համակարգային մոտեցումներին:
Կառավարության նպատակն է զինված ուժերում ներդնել միասնական քաղաքականության վրա հիմնված համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են վարձատրության չափը, համակարգի կառուցվածքը, և հաստիքները պետք է բխեն բանակի և կոնկրետ գործառույթի նպատակից և բնույթից:
Յուրաքանչյուրը պետք է զբաղվի կոնկրետ իր գործով, և յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի: Ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն:
Վարձատրության համակարգի փոփոխության առանցքային բաղադրիչներից է ԶՈւ-ի կառավարչական կառուցվածքի և հաստիքների վերանայումը, որով կապահովվի զինված ուժերի նպատակների և կառավարչական կառուցվածքի հաստիքների ու վարձատրության պատճառահետևանքային կապը:Առաջարկվող փոփոխությունների ապահովման նպատակով որդեգրվել են հետևյալ մոտեցումները՝ զինված ուժերում գործող հաստիքները տարանջատվում են զինվորական և ոչ զինվորական հաստիքների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…
Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը (61 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին` 11:0 հաշվով և դուրս եկավ ազատ ոճի…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…