«ՊԵԿ-ում կատարողականի գնահատման համակարգ կներդրվի՝ որպես գործի արդար վարձատրման համակարգ»,- այս մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով համապատասխան օրինագիծը։
Մաքսային ծառայության դեպքում կա առևտրի դյուրացման նպատակ, հետևաբար, որքան արագ տևի մաքսազերծման գործընթացը, այնքան դրական արդյունքը հաշվի կառնվի, և վարձատրության համակարգն էլ կկապվի դրա հետ։
Ինչ վերաբերում է հարկային ծառայողին, որքան պատշաճ է վերջինս իրականացնում հարկային վարչարարությունը, որքան հավելյալ գումարներ մուտքագրվեն բյուջե, այնքան դրական արդյունքները կկապվեն վարձատրության հետ։
«Պետք է ունենալ համակարգ, որտեղ հարկային և մաքսային ծառայողը, ղեկավարվելով ՊԵԿ առջև դրված խնդիրները լուծելու հանգամանքից, կստանա պատշաճ վարձատրություն»,- ասել է նա։














