Լրահոս 24/7
27.02.2024

Կսահմանափակվի կառավարության աջակցության որևէ ծրագրերից օգտված անձանց մասնակցությունը շահումով խաղերին

Կսահմանափակվի կառավարության աջակցության որևէ ծրագրերից օգտված անձանց մասնակցությունը շահումով խաղերին

Հայաստանում կսահմանափակվի մի շարք քաղաքացիների, այդ թվում կառավարության աջակցության ծրագրերից օգտվողների մասնակցությունը շահումով խաղերին: Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Առաջին անգամ ՀՀ-ում կներդրվի համակարգ, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրության պահանջները՝ թե սպառողների շահերի պաշտպանության, թե ֆիսկալ հսկողության տեսանկյունից:

Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերից ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ»,-ասաց Բադասյանը:

Ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանություն:

Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։

Սահմանվել են խաղին մասնակցելու սահմանափակումներ՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար:

Այսպիսով՝ արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը խաղերին, ովքեր օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աջակցության որևէ ծրագրից՝ օգտվելուց հետո որոշակի ժամանակահատվածում:Արգելվում է նաև այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են, ինչպես նաև պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են կամ, եթե ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ, կամ, եթե հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում:Սահմանվել են նաև խաղաղային գործունեության կարգավորման օպերատորի, կազմակերպչի պարտականությունները:

Ըստ օրենքի նախագծի՝ կազմակերպիչն ապահովում է խաղային գործունեության իրականացումը բացառապես օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացված և սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ ունեցող խաղային արտադրանքներով՝ խաղասրահի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում:

Կազմակերպիչը պարտավոր է ապահովել խաղային գործունեության կազմակերպումը միայն լիցենզիայում նշված վայրում, խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը և այլն:

Լրահոս
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
11:48
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Հայաստանի երկաթուղիները РЖД-ի  է հանձնվել նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ
11:46
Հայաստանի երկաթուղիները РЖД-ի է հանձնվել նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
11:29
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության արդյունքները
11:23
ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության արդյունքները
Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ
11:08
Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
11:04
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան