Լրահոս 24/7

Հանդիպել են ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածու Ինդրեկ Սաարին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Արմեն Գևորգյանը փետրվարի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություններում Էստոնիայի առաջադրած թեկնածու Ինդրեկ Սաարի հետ:

«Արմենպրես»-ին ՀՀ Ազգային ժողովից տեղեկացրել են, որ հյուրը հայ խորհրդարանականներին ներկայացրել է ԵԽ գլխավոր քարտուղարի գործունեության շրջանակում իր տեսլականը, առաջնահերթությունները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին: Պատգամավորը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացի մասին, մտահոգություն հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության վերաբերյալ, ինչը չի նպաստում խաղաղության հաստատմանը:

Արմեն Գևորգյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին և քաղաքացիական անձանց, կարևորել նրանց հայրենիք վերադարձը:

Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կառույցի անդամ պետությունների միջև ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված բանակցությունների կարևորության մասին` այդ հարցում ընդգծելով կազմակերպության դերակատարությունը:

Թիվ 1

Recent Posts

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…

21 minutes ago

Մեզ հարկավոր չէ այն, ինչ ուրիշինն է․ Պուտին

Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…

36 minutes ago

Բավրայում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…

52 minutes ago

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…

1 hour ago

Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի: Փիթ Հեգսեթն այսպես է…

1 hour ago

33.4 մլրդ դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողների աջակցության ծրագրի համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն…

2 hours ago