

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թ. առաջին եռամսյակում 3000 շահառուի համար ՀՀ 2025 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 121,5 մլն դրամ:
Միջոցառման իրականացման ընթացքում ակնկալվում է, որ ամսական միջինում 11,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու: 2025 թ. միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կազմում է շուրջ 33 մլրդ 45 մլն դրամ:
Ըստ հիմնավորման՝ գնահատականների հիմքում դրվում է այն ենթադրությունը, որ շահառու թիրախային խումբը չունի բարձր մրցունակություն մասնագիտական աշխատաշուկայում, հետևաբար վերջիններիս ֆորմալ զբաղվածության արդյունքում միջին ամսական աշխատավարձը կլինի ավելի ցածր, քան ՀՀ-ում գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշն է (ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման՝ 2023 թ. այն կազմել է 269,994 դրամ)։
Հաշվարկի շրջանակում առաջարկվում է կիրառել 25% դիսկոնտի չափը, ըստ այդմ, 1 շահառուի գծով միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմի՝ 202,495 դրամ (269,994 – 25%)։ Տվյալ ցուցանիշի գծով առաջացող եկամտային հարկը կկազմի՝ 40,500 դրամ։ Քանի որ շահառուի կողմից վճարված եկամտային հարկի 100%-ն ուղղվելու է վարկային պարտավորության մարմանը, ապա 1 շահառուի գծով ամսական ֆինանսական աջակցության չափը կկազմի 40,500 դրամ:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…