Լրահոս 24/7

Գերմանական ֆրեգատը հետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում

Գերմանիայի ռազմածովային ուժերի Hessen ֆրեգատը փետրվարի 27-ին՝ Եմենի հութիների հետ իր առաջին մարտական ​​բախումների ժամանակ, հաջողությամբ խոցել է երկու անօդաչու թռչող սարք՝ հետ մղելով նրանց գրոհը Կարմիր ծովում:

Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարան) Բունդեսվերին մանդատ էր տրամադրել` մասնակցելու Եվրամիության Aspides (հունարեն՝ «Վահաններ») առաքելությանը՝ առևտրային նավերը հութիների հարձակումներից պաշտպանելու համար:

Hessen ֆրեգատը՝ 240 զինծառայողներով, շարժվել է գործողության անցկացման գոտի՝ պաշտոնական մանդատ ստանալուց անմիջապես հետո։ Նոր մանդատը Բունդեսվերին թույլ է տալիս Aspides առաքելությանը ներգրավել մինչև 700 զինվորականի:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նշել է, որ այդ առաքելությունը Բունդեսվերի համար կդառնա «ամենավտանգավորներից մեկը տասնամյակների ընթացքում»։

Սակայն, նրա խոսքով, դա հարկավոր է «ծովային ուղիների ազատությունն ապահովելու» համար և «ավանդ է տարածաշրջանի կայունացման գործում»։

ԳԴՀ-ի ռազմածովային ուժերը հաղորդել են, որ պատրաստվում են հետ մղել հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և «կամիկաձե կատերների» գրոհները։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն կասեցրել է հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային. Ֆրանսիան պատրաստ է օգնել

ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…

2 hours ago

Սպիտակ տան արձագանքից պարզ կլինի՝ Թրամփը «տղա՞» է, թե՞՝ Պուտինի «սպասյակ»»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…

5 hours ago

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…

7 hours ago

Մեզ հարկավոր չէ այն, ինչ ուրիշինն է․ Պուտին

Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…

7 hours ago

Բավրայում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…

7 hours ago

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…

7 hours ago