Լրահոս 24/7

Բազմաթիվ հատվածներ կան, որոնք հնարավոր է անցնել. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցմանը։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է մեկ հոգի. «Թե ինչ հոդված է, շուտով քննչական կոմիտեն հայտարարություն կանի»,- ասել է Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ բազմաթիվ հատվածներ կան պաշտպանական բնագծերի միջակայքում, որոնք հնարավոր է անցնել. «Բայց կարևոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները նրան նկատել ու վնասազերծել են։ Հիմա շատ դժվար է մեր բնագծերն աննկատ անցնել։ Ամեն անգամ, այդ բնագծերի կարողություններն ավելացնելով, համարյա հնարավորություն չենք թողնելու, որ նման թափանցումները դառնան իրականություն»,- ասել է նա։ 

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, թե փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Նրան վնասազերծել են ՊՆ զինծառայողները:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

4 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

5 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

7 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

8 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

8 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

8 hours ago