Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չեն հարկվում Հայաստան արտագնա աշխատանքի եկած օտարազգիները։ Նա նշել է, որ այս հարցով պետք է լրջորեն զբաղվել, ու զբաղվում են. «Բարձրացված հարցը լեգիտիմ եմ համարում, և, իհարկե, մեր մարմինները պետք է զբաղվեն դրանով, հարկային դաշտում պետք է լիարժեք կարգ ու կանոն հաստատվի»։
Արթուր Խաչատրյանը մինչ այդ հարցրել էր օտարերկրացի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի մասին. «2023թ. 26.224 մարդ կար»։
Ըստ Խաչատրյանի՝ պաշտոնական տվյալներով Հնդկաստանի 1106 քաղաքացի է աշխատում, սակայն մայրաքաղաքում զբոսնելիս զգացվում է, որ նրանց քանակն ավելի մեծ է. «Այդ մարդիկ գրանցված չեն, հարկ չեն վճարում։ Սա առերևույթ գրանդիոզ կոռուպցիոն, թրաֆիքինգային սխեմա կարող է լինել։ Այդ մարդկանց հավաքագրում են, գալիս են Հայաստան, այստեղ նրանց առնվազն աշխատանքով ապահովում են, ու մի լումա հարկ չեն վճարում»։
Փաշինյանը նշել է, որ օրեր առաջ քննարկվել է տարածքային զարգացման հիմնադրամի ու ճանապարհային դեպարտամենտի հաշվետվությունը, և, որպես ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը, նշվել է աշխատուժի պակասը։
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…