Լրահոս 24/7

Եգոր Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբը Սյունիքի մարզում էր

Փետրվարի 27-ից 28-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած խումբը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։

Այցի հիմնական նպատակն էր մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել մարզային ստորաբաժանմանը, միաժամանակ իրականացնել համալիր ստուգումներ։

Սյունքի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ․ Հովհաննիսյանը Տնօրենի տեղակալին ներկայացրեց 2023 թվականին վարչության գործունեության արդյունքները, կատարված աշխատանքների ընթացքը, քննարկվեցին վարչության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Քննարկումների ընթացքում Տնօրենի տեղակալը վեր հանեց մի շարք խնդիրներ՝ տալով հստակ ցուցումներ և հանձնարարականներ։

Վերջինս նշեց, որ մեթոդական օգնության նպատակը մարզային ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է, առավել կազմակերպված, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովումը։

Խորհրդակցության ընթացքում Ե․ Կարապետյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Սիսիանի ՀՓՋ հրամանատարին բարեխիղճ ծառայության և նվիրված աշխատանքի համար, ում ղեկավարությամբ «Տարվա լավագույն ստորաբաժանում» ճանաչվեց Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը։

Տնօրենի տեղակալը գոհունակությամբ նշեց, որ լավագույնը լինելու կոչումը պարտավորեցնող է, հորդորեց առավել պատասխանատվությամբ և զգոնությամբ ծառայությունը շարունակել ընթացիկ տարում։

Այնուհետև Ե․Կարապետյանը շրջայց կատարեց Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում, եղավ ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղ վերջինիս ներկայացվեցին իրավիճակային դահլիճի հագեցվածությունն ու ծրագրային հնարավորությունները, զրուցեց անձնակազմի հետ։

Երկօրյա այցի շրջանակներում Տնօրենի տեղակալն այցելեց Սյունիքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներ․ եղավ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում, տեղում ստուգեց ՀՓՋ-ների պատրաստվածության վիճակը։

Տրվեցին ուսումնական հավաքներ, անցկացվեցին շարային ստուգատեսներ, որոնց ընթացքում ստուգվեցին անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, համազգեստի, ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, հրշեջ մեքենաների, տեխնիկայի, գույք-սարքավորումների մարտական վիճակը։

Ստուգատեսների ընթացքում հատուկ ուշադրություն դարձցվեց տագնապային պայուսակների առկայությանն ու համալրվածությանը։

Տնօրենի տեղակալը եղավ նաև մարզի տարածքում ծավալված առաջնային օգնության հենակետերում, որտեղ ողջ ձմեռային սեզոնի ընթացքում ծառայությունն ընթացել է արտակարգ ռեժիմով։

Ե․Կարապետյանը տեղում ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, հետևեց հերթապահություն իրականացնող ծառայողների գործունեությանն ու աշխատանքին։

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…

4 minutes ago

Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…

29 minutes ago

Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…

44 minutes ago

Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…

55 minutes ago

Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը. Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից…

1 hour ago

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Մարտի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

2 hours ago