2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուսական որոշակի կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում՝ անվտանգային խնդիրները լուծելու համար։
Լագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։
«Երևի մոռացել եք, որ 2020 թվականին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծի։
Իրավիճակով պայմանավորված, այո, այդպես է եղել։ Բայց հիմա քննություն է իրականացվում, որպեսզի այդ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ»,-նշեց Խաչատրյանը։
Ճշգրտող հարցին՝ ՌԴ սահմանապահ զորքերը իրավական որևէ հիմք չե՞ն ունեցել, Խաչատրյանը պատասխանեց.
«2021 թվականին իրավիճակով պայմանավորված՝ տեղակայվել են այնտեղ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրավական հիմքի վերաբերյալ քննությամբ պատասխան կստանան։
Նրա խոսքով՝ քննությունը տեղի է ունենում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և արտաքին գործերի նախարարության հետ համատեղ՝ այդ բոլոր իրավական խնդիրները լուծելու համար։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…