Լրահոս 24/7

ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր

Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը:

Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ կրթության որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերում:

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, շահագրգիռ կողմերի այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Եվրամիության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ աջակցելու Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որը, նախարարի գնահատմամբ, ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և մշտական ուշադրության կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ վերջին տարիներին կրթության ոլորտում մեծ թափով ընթացել են բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել կրթության որակի բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացմանը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ոլորտում կատարվող բարեփոխումները և սահմանված նպատակներին հասնելուն ուղղված քայլերն ավելի համակարգված իրականացնելու նպատակով 2023 թվականին հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» գործողությունների ծրագիրը, որով սահմանված են կրթության բոլոր մակարդակներում պետական քաղաքականության հստակ թիրախներ և ժամանակացույց՝ համահունչ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախներին:

«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, և այդ միջոցները նշանակալիորեն ավելացել են, սակայն Եվրոպական միության բյուջետային աջակցությունը փոխլրացնում է դրանք և նպաստում աշխատանքների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք՝ Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագիրն ընդգրկում է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքների 13 հանրակրթական ուսհաստատությունները:

Ընդհանուր առմամբ՝ մինչև 337 դպրոցներ կունենան վերանորոգված և կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:

Այն աջակցելու է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի իրականացմանը՝ ներառյալ դպրոցների կառուցումն ու վերանորոգումը:

Համագործակցության շրջանակում աշխատանքներ են իրականացվելու նաև աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ լրացուցիչ տեխնիկական աջակցությունը կապահովի «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» արդյունավետ իրականացումը:

ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակին՝ կրթության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության, մշտական և արդյունավետ համագործակցության համար:

«EU4Education բարեփոխումների միջոցով Եվրամիությունը Հայաստանի Հանրապետությանը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին: Երկարաժամկետ հեռանկարում մենք հույս ունենք նվազեցնելու երիտասարդների գործազրկությունը և ունենալու կենսունակ, լավ կրթված և պատրաստված աշխատուժ, որն ունակ է նպաստելու Հայաստանի զարգացմանը և կանաչ ու թվային օրակարգին անցնելուն»,- նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

4 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

4 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

4 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

5 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

5 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

5 hours ago